Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Անցած 3 օրում գրանցվել է 34 ավտովթար․ 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

17 Նոյեմբերի, 2025

%D5%83%D5%8F%D5%8A.jpeg

Բացահայտվել է 257 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
73 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
34 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
21 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
18 դեպք՝ հոգեկան ներգործության,
16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
9 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
6-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի իրացման,
5-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, շորթման, փաստաթղթի կեղծիքի։
2-ական դեպք՝ բնակարանային գողության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հողը փչացնելու։

Բացահայտվել է նաև կողոպուտի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 34 ավտովթար․ 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

%post_link%