Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մեղրիի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել չշահագործվող «Москвич»-ում

13 Նոյեմբերի, 2025

2b5b5975fcef2c9ca96f1443380a9479_1763046732.webp

Նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող «Москвич» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ինչի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։

%post_link%