Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Անկուսակցականները չեն շտապում. Գագիկ Մելքոնյանը կորցրել է աշխատելու հավեսը. Խաչատուր Սուքիասյանը սպասում է

12 Նոյեմբերի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագրում» նախընտրական աժիոտաժին մինչ այս պահն անհաղորդ են իշխանական ֆրակցիայի անկուսակցական պատգամավորները։ Երեկվա դրությամբ պատգամավորության թեկնածության համար այս շրջանակից դեռ առաջադրումներ չէին եղել։

Մեզ ասացին, որ Անդրանիկ Քոչարյանը, այդուհանդերձ, մոտ օրերս կառաջադրվի, փոխարենը պատգամավոր աշխատելու հավեսը կորցրել է Գագիկ Մելքոնյանը: Խաչատուր Սուքիասյանի մասով էլ ասում են` դեռ չի կողմնորոշվել, հավանաբար սպասում է վերեւների տրամադրվածությունը շոշափելուն։

Հիշեցնենք, որ անկուսակցականները, ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար, պետք է վարչության որեւէ անդամի երաշխավորություն ունենան եւ, ի տարբերություն ՔՊ անդամների, գրանցվելու դեպքում 500 հազարի փոխարեն 1.5 միլիոն դրամ վճարեն ՔՊ բյուջե։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում