Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մարտունիում «Հայաստան» խմբակցության պատգամավորը քննադատել է գյուղատնտեսության խնդիրներից պետության հրաժարվելը

10 Նոյեմբերի, 2025

42637b4c74c29b4ec8ba4afed178c0da_1762795721.jpg

Մարտունու խոշորացված համայնքի բնակիչների հետ հանդիպում

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և իր գործընկեր Արման Ղազարյանը նախորդ շաբաթ այցելել են Մարտունու խոշորացված համայնք։ Գրասենյակում կայացած հանդիպմանը մասնակցել են համայնքի տարբեր բնակավայրերի 20-ից ավելի քաղաքացիներ։

Քննարկվել են համայնքային կյանքին առնչվող տարբեր խնդիրներ։ Բնակիչները նշել են գյուղատնտեսության ոլորտի չլուծված հարցերը, ինչպես նաև առօրյա կյանքում առաջացող սոցիալական բազմաթիվ դժվարություններ։

Հատկապես ընդգծվել է դժգոհությունը գյուղատնտեսական հարցերին պետության կողմից տրամադրվող ոչ համարժեք և ոչ թիրախային աջակցությունից։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մոտ ապագայում այցելել համայնքի գյուղական բնակավայրեր և անմիջականորեն ծանոթանալ տեղի խնդիրներին։