Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վթարի են ենթարկվել հարսանեկան արարողության մեկնողները. բախվել են նրանց «BMW X5»-ը, «BMW»-ն և «Volkswagen»-ը

8 Նոյեմբերի, 2025

799bad5a3b514f096e69bbc4a7896cd9_1762599834-e1762600039740.webp

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստի» մոտ բախվել են «BMW X5», «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Ըստ տեղեկությունների՝ վթարի մեջ հայտնված ավտոմեքենաները մեկնում էին Երևան՝ հարսանեկան արարողության մասնակցելու համար։

%post_link%