Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արտաշատ քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. կա տուժած

4 Նոյեմբերի, 2025

5f3222a56570951ad5ecce47a8dda702_1762253308-e1762259067532.webp

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Մ.-ի վարած «Mercedes»-ն ու 37-ամյա Վոլոդյա Հ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Դեպքի վայրում պարեկները «Opel» մակնիշի ավտոմեքենա են պահում, որը, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցություն է ունեցել նշված վթարում: Այդ տեղեկությունը, ինչպես նաև «Opel»-ի վարորդի ինքնությունը պարզում են:

%post_link%