Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

4 Նոյեմբերի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս ՔՊ վարչությունը հայտարարեց, որ 2026 թ. ընտրությունների ՔՊ նախընտրական շտաբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, քարոզչական պատասխանատուն կլինի Վահագն Ալեքսանյանը։

Պարզվում է, շտաբի մյուս անդամներն էլ են Փաշինյանի վստահելիները՝ քիչ բացառությամբ։ Օրինակ, ֆինանսական հարցերով պատասխանատու է նշանակվել Փաշինյանների ընտանեկան «գանձապահ», «Հայկական ժամանակի» նախկին հաշվապահ Արուսյակ Մանավազյանը, մարզերի պատասխանատուն կլինի Դավիթ Խուդաթյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, որը նաեւ ի պաշտոնե մարզպետների «վերակացուն» է։

Եվ Երեւանի պատասխանատու է նշանակվել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որի եւ Փաշինյանի ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին նաեւ ՔՊ-ում են խոսում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում