Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Վթար Երևանում՝ Իսակովի պողոտայում այրվել է Jeep Compass, վնասվել Honda. կա վիրավոր»

22 Հունիսի, 2025

**Ավտոմեքենայի հրդեհ Երևանում. մեկը տեղափոխվել է հիվանդանոց**

8d4e392d36ed60609de09995c01215f8_1750603018.webp

Այսօր՝ հունիսի 22-ին, Երևանում Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի հրդեհ։ Ժամը 14:40-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 կենտրոնը ահազանգ է ստացել դեպքի մասին։

Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ներկա են եղել նաև Երևանի Պարեկային ծառայության աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատվել է։

Պարզվել է, որ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան ընթանալիս հանկարծակի բռնկվել է, ինչի հետևանքով վնասվել է նաև հետևից ընթացող «Honda» մակնիշի մեքենան։ Քաղաքացիների վկայությամբ, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։

Հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն «Jeep Compass»-ն ամբողջությամբ այրվել է։

Դեպքի հանգամանքները պարզելու համար Երևան քաղաքի ՊԾ գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։ Որոշվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

**Ծանուցում.** Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի վճռով։