Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Անգլիայում գնացքի ուղևորների վրա հարձակման հետևանքով տաս մարդ վիրավորվել է

2 Նոյեմբերի, 2025

Tr700.jpg

Դոնկաստերից Լոնդոն մեկնող գնացքում ուղևորների վրա դանակով հարձակման հետևանքով տասը մարդ վիրավորվել է, նրանցից ինը ծանր վիճակում են, կիրակի օրը հաղորդել է The Telegraph-ը։

«Տասը մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ինը մարդ ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ: Մահվան դեպքեր չեն եղել», – թերթի փոխանցմամբ՝ ասվում է տրանսպորտային ոստիկանության հայտարարության մեջ։

Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Ոստիկանությունն ու շտապօգնության աշխատակիցները շտապել են Հանթինգդոն կայարան, որտեղ գնացքը կանգնեցվել է միջադեպի մասին հաղորդում ստանալուց հետո։

Գնացքում գտնվող երկու անձ ձերբակալվել է հարձակմանը մասնակցելու կասկածանքով։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը միջադեպը որակել է «սարսափելի» և «խորապես մտահոգիչ»։ 

%post_link%