Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում. այրվել է «Nissan Sentra»-ն

1 Նոյեմբերի, 2025

78dced7918cbda2fa15b42f7ce42718e_1762011249.webp

Նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի թիվ 18 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, տեխսպասարկման կետում չշահագործվող, սակայն վերանորոգվող «Nissan Sentra» մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, տեխսպասարկման կետի սեփականատեր Ռաֆիկ Թովմասյանը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում և պարզվում է՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։

%post_link%