Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

3-ամյա Տիգրանին հայտնաբերելու որոնումները դեռևս շարունակվում են. ՆԳՆ

30 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Արդեն երկրորդ օրը շարունակվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները, որոնց ներգրավված են և՛ փրկարարական, և՛ ոստիկանական ուժեր: Տեղեկությունը հայտնեցին ՆԳՆ-ից:

Հարկ է նշել, որ որոնողական աշխատանքներում ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության 100 ոստիկան և Փրկարար ծառայության 212 աշխատակից։ Գործընթացը իրականացվում է 7 տարբեր ուղղություններով՝ օգտագործելով 6 ամենագնաց և այլ տեխնիկական միջոցներ:

Բացի այդ, որոնումներին մասնակցում են Ծափաթաղ գյուղի բնակիչները, մերձակայքում գտնվող բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև մարզի այլ բնակավայրերից կամավորներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդագրություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում բնակվող 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Երեք տարեկան Տիգրան Օվանեսովի անհայտ կորելու փաստի առթիվ սկսվել է քրեական վարույթ՝ համաձայն Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի (սպանություն) հատկանիշներով։