Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյան. կան որոշ ուժեր, որ փորձում են «Թրամփի ուղի» ծրագիրը ներկայացնել իբրև արտատարածքայինություն, սակայն նման հիմք չկա։

30 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Որոշ ուժեր փորձում են «Թրամփի ուղի» ծրագիրը ներկայացնել որպես արտատարածքայինություն, բայց դրա համար չկա որևէ հիմնավորում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը։

Նա նշեց, որ դա հրապարակված փաստաթուղթ է և ընդգրկում է բոլոր հնարավոր սկզբունքները։ Մենք աշխատում ենք իրավական հիմքեր ստեղծել դրա իրականացաման համար: Մենք շահագրգռված ենք ծրագրի հնարավորինս արագ իրականացման հարցում և ամեն օր աշխատում ենք կոնկրետ բանաձևերի և կետերի համաձայնեցման վրա։

Վարչապետը ընդգծեց, որ խոչընդոտ չկա առաջ գնալու և ծրագիրը իրականացնելու ճանապարհին։ Սա աշխատանքային խնդիր է, որն հնարավորինս շուտ կլուծվի՝ հաշվի առնելով տեխնիկական հարցերը, որոնց վրա արդեն աշխատում են։

Փաշինյանը ավելացրեց, որ այժմ ամեն ինչ շարժվում է դրական ուղղությամբ, և որ ոչ մի խոչընդոտ չի կանխատեսվում։ Ծրագիրը կիրականացվի անարգել, վստահ է Նիկոլ Փաշինյանը։