Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 29-30-ը

30 Հոկտեմբերի, 2025

Screenshot-2025-10-30-102923.jpg

Բացահայտվել է 163 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
70 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
6 դեպք՝ խարդախության,
5-ական դեպք՝ շորթման, անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու,
4 դեպք՝ հոգեկան ներգործունեության,
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։

Բացահայտվել է նաև կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ սպանության փորձի,
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ մահացել է․ 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

%post_link%