Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

30 Հոկտեմբերի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Նալբանդյան-Աբովյան-Արամի փողոցների միջնամասի կառուցապատող՝ 75-ամյա սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանը հիվանդանոցում է՝ կոմայի մեջ, ծանր վիճակում:

Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, վերջերս մի քանի ստենտավորում է տարել:

«Ավո ՖՄՀ»-ի սեփականատերը մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում, թերեւս դատական պրոցեսներն էլ ազդել են առողջական վիճակի վրա:

Նրա հետ դատական վեճ ունեցող «Օլիմպ» խանութի սեփականատիրոջ շահերը ներկայացնող Տիգրան Հայրապետյանը մեզ ասաց, որ Կարագուլյանը վերջերս 680 միլիոն դրամ է վճարել 6-7 տուժողի։

Կարագուլյանի պաշտպան Գրիգոր Չապանյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը, որ իր պաշտպանյալն այժմ հիվանդանոցում է, սակայն մանրամասներ չհայտնեց․ «Որեւէ տվյալ չեմ կարող հայտնել, բժշկական գաղտնիք է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում