Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արմավիրում ԲԸՏՄ-ն կասեցրել է 5 ապօրինի հորի շահագործումը։

29 Հոկտեմբերի, 2025

default.jpg

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արմավիրի մարզում իրականացված ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ վերահսկողական միջոցառումներով հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման մի շարք դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Լուկաշին գյուղում “ԱԼՎԱՆ” ՍՊԸ-ն, Մայիսյան բնակավայրում Ա.Գ.-ն, Ս.Ղ.-ն և Արմավիր քաղաքում Ա.Թ.-ն, առանց ունենալու համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ, իրականացրել են ոռոգման նպատակով ջրառ ապօրինի խորքային 1-ական հորից։

Արմավիրում, չրերի արտադրությամբ զբաղվող Ռ.Մ.-ն, առանց բնապահպանական թույլտվության, օգտվել է խորքային հորից՝ արտադրական և ոռոգման նպատակներով։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային պետի որոշմամբ կասեցվել է 5 ապօրինի հորերի շահագործումը։

“ԱԼՎԱՆ” ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 2.000.000 դրամի չափով։