Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱՄՆ Սենատը բանաձևով արգելափակում է բրազիլական ապրանքների մաքսատուրքերի սահմանումը

29 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Սենատի հինգ հանրապետականներ միացել են դեմոկրատներին՝ ընդունելով բանաձև, որը կարգելափակի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ բրազիլական ապրանքների համար։ Այս մասին տեղեկանում ենք NBC News-ից:

Նախաձեռնությունը արգելափակում է Թրամփի արտակարգ դիրքորոշումը, որը նախատեսում էր 50% մաքսատուրք բրազիլական ներմուծման մեծ մասի վրա:

Օրինագիծն անցավ 52 կողմ և 48 դեմ ձայներով, ընդ որում, նրան աջակցել են հինգ հանրապետական սենատոր՝ Հյուսիսային Կարոլինայից Թոմ Թիլիսը, Քենթուքիից Ռենդ Փոլը, Ալյասկայից Լիզա Մուրկովսկին, Մենից Սյուզան Քոլինզը և Քենթուքիից Միթչ Մաքքոնելը, միանալով նրան կողմ քվեարկած 47 դեմոկրատներին։

Չնայած երկկուսակցական աջակցությանը, Սենատի այս գործողությունը մեծապես խորհրդանշական է, քանի որ քիչ հավանական է, որ Ներկայացուցիչների պալատը կսկսի քննարկել այն մոտ ապագայում:

Նշենք, որ անցյալ ամիս Ներկայացուցիչների պալատը ուղարկել է նախագիծ, որը նախատեսում է արգելափակել Թրամփի մաքսատուրքերի վերաբերյալ քվեարկությունը հաջորդ տարի։