Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թբիլիսյան խճուղում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն, «Toyota Prius»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրավոր

27 Հոկտեմբերի, 2025

c0b4a18f4cab7f5c5d6c9217d5f14992_1761580012.webp

Հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 29 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Վիգեն Չ.-ի վարած «Toyota Prius» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արամ Ի.-ի վարած «Toyota Land Cruiser Prado» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Վահե Խ.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացնում են հերթապահություն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

%post_link%