Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Թրամփի ուղին» TRIPP-ը Գյումրի չհասնելուն դեպքում իմաստը կորցնում է. Միրզոյան

27 Հոկտեմբերի, 2025

default.jpg

«Թրամփի ուղին»՝ TRIPP-ը, կկորցնի իր գլխավոր նպատակը, եթե Գյումրի չհասնի: Այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում՝ «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում։

«Եթե շարժը գալիս է արևելքից, և երկաթգիծը չի մտնում Հայաստան՝ անցնելով հարավով, ապա չի ունենա նշանակություն: Եթե այն պետք է մտնի Հայաստան, անցնի դեպի Նախիջևան և ոչ շարունակվի Իջևանով ու Երասխով, նորից անհասկանալի է ողջ իմաստը։

Գիտակցում եմ, որ շահարկումներ կան, ասես Ադրբեջանը կօգտագործի այդ ճանապարհը և հետո մեզ թույլ չի տա շարունակել: Սակայն, ամեն ինչ վերցված է փոխշահավետության վրա՝ դա երաշխիք է, որն անխուսափելի է, որպեսզի բոլոր կողմերն էլ շահեն։ Էլ չեմ ասում, դա անհրաժեշտ է ինչպես մեզ, այնպես էլ նրանց։ Եթե կտորներից մեկը չգործի, անիմաստ է մնացածը։

Նախկին տարիների դառը փորձություներից էլ պետք է վերել անցյալի բացասական ընկալումները»,– ընդգծեց Միրզոյանը։

Վերաբերյալ այն տեսակետին, որ «Թրամփի ուղին» չի կարող իրականացվել առանց Ռուսաստանի համաձայնության, քանի որ Հարավկովկասյան երկաթուղիները գտնվում են ռուսական կոնցեսիոն կառավարման տակ, նախարարն ասաց. «Հարավկովկասյան երկաթուղիները հանձնված են կոնցեսիոն կառավարման: Ներկա ենթակառուցվածքը այդպես է, բայց այն, ինչը դեռ գոյություն չունի, չի կարող անցած տարների ընթացքում տրվել ըստ կոնցեսիոն պայմանագրի։ Այս հարցը քննարկվել է ռուսական կողմի հետ, և առաջիկայում լինելու են նոր և հետաքրքիր մեխանիզմների ու համագործակցության ձևերի քննարկումներ»։