Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հովտաշատ գյուղի սկզբնամասում բեռնատարը կողաշրջվել է

27 Հոկտեմբերի, 2025

573314658_814465578216213_7165282401922060420_n.jpg

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10։24-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղում բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում միջհամայնքային կամրջի վրա «KamAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. տուժածներ չկան։

Փրկարարներն ու պարեկները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել բեռնատարը։

%post_link%