Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Չինաստանի ԱԳՆ-ը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին

22 Հունիսի, 2025

default.jpg

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա՝ հատկապես ընդգծելով միջուկային օբյեկտներին հասցված հարվածները, որոնք գտնվում են Միջազգային ատոմային էներգետիկ գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ԱՄՆ-ի այդ քայլերը խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, միջազգային իրավունքը և ուժեղացնում են լարվածությունը Մերձավոր Արևելքում։

ՉԺՀ ԱԳՆ-ն կոչ է արել կոնֆլիկտի բոլոր կողմերին, մասնավորապես Իսրայելին, դադարեցնել ռազմական գործողությունները և անցնել բանակցությունների։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես դատապարտել էր ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին։