Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մոսկվան դժգոհ է ԱՄՆ-ի հարձակումներից Իրանի միջուկային կայանների վրա

22 Հունիսի, 2025

b982c72813282983d2d607d9bbef67a1_1750594568.webp

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

«Միջուկային օբյեկտների վրա հարձակումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այս գործողությունն անթույլատրելի է, հատկապես երբ այն իրականացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը»,— նշված է հայտարարության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անմիջապես արձագանքի։

«Այս հարձակումը վնաս է հասցնում միջուկային չտարածման համաշխարհային ռեժիմին և ՄԱԳԱՏԷ-ի ստուգման համակարգին»,— ավելացրել են ռուս դիվանագետները։

Մոսկվան ՄԱԳԱՏԷ-ից պահանջում է անաչառ և արագ գնահատական տալ՝ առանց քաղաքականացված մոտեցումների։

ՌԴ ԱԳՆ-ն նաև պահանջել է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի զեկույցը քննարկվի գործակալության արտահերթ նիստում՝ հնարավորինս շուտ։

Հիշատակենք, որ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածի նպատակը Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակումն է։

Իրանի կողմից հայտնել են, որ Ֆորդոյի միջուկային կենտրոնում տարհանում է իրականացվել, և անդառնալի վնաս չի հասցվել։ Իրանական Ատոմային էներգիայի կազմակերպությունը պնդում է, որ երկիրը չի հրաժարվելու միջուկային զարգացումից։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ-ի հարձակումը անվանել է վտանգավոր քայլ, որը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և միջազգային անվտանգությանը։