Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գեներալ Մանվելի կնոջ թիմը կհամագործակցի՞ Վանեցյանի հետ

25 Հոկտեմբերի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում հետընտրական գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե արդյոք գեներալի կնոջ թիմը կհամագործակցի՞ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։

Բանն այն է, որ գեներալի դեմ «տուշոնկա» օպերացիան իրականացվեց այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրենը Վանեցյանն էր։

Երեկ մեր հարցին գեներալի կինը` Նազիկ Ամիրյանը, պատասխանեց․

«Ես Ձեզ ասեմ, որ մեր պայքարն անձերի դեմ չի, ընդդիմադիր դաշտում պայքարողները հավաստիացրել են, որ իշխանությունների դեմ է իրենց պայքարը, եւ ձայն չեն տա իշխանություններին։ Այս պարագայում մեր հայրենիքի հարցն ավելի կարեւոր է:

Գիտեք՝ եթե մենք հայրենիք չունենանք, այդ անձերն ի՞նչ պետք է անեն, դրա համար այս պահին առաջնահերթ խնդիրը բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբումն է»:

Ամիրյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ նոյեմբերի 17-ին իշխանությունն անակնկալի է գալու, իսկ ընդդիմությունը տոնելու է իր հաղթանակը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում