Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Վարդանիկ» օպերացիային նաև արցախցիներ են մասնակցել

21 Հոկտեմբերի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու օպերացիային զուգահեռ, ՔՊ-ական պաշտոնյաները, բանուգործը թողած, երեկ սինխրոն գրառումներ էին անում՝ Վ․ Ղուկասյանին որակելով թալանչի, կոռուպցիոներ՝ չսպասելով դատարանի որոշմանը, մոռանալով, որ Հայաստանը հռչակել են իրավական պետություն։

Եվ դա արվում էր ամենաբարձր մակարդակով՝ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանն էր վայրկյանը մեկ ստատուս գրում, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էր տարերքի մեջ, այն դեպքում, երբ քանի օր է՝ բեռնատարների վարորդները բողոքի ցույցեր են անում` պահանջելով, որ Ռուսաստան մուտքի արգելքները հաղթահարվեն: Սոցապնախարար Արսեն Թորոսյանը, ՔՊ-ական մատյան գունդը, անգամ ՀԷՑ-ի ինքնահռչակ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էին ստատուսներ գրում։

«Վարդանիկ» օպերացիային, մեզ հասած տեղեկություններով, նաեւ արցախցիներ են մասնակցել․ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերներից մեկը՝ ոմն Ա․ Գրիգորյանը, Արցախում հայտնի «Չոլկա» մականունով զինվորականի` Արարատ Մելքումյանի փեսան է։ Նա նաեւ ԱԱԾ փոխտնօրեն է եղել։ 44-օրյայի ժամանակ Մարտունու ինքնապաշտպանությանն է մասնակցել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում