Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit», «VAZ 2107» և «ZIL» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, «ZIL»-ի թափքն էլ կոտրվել և մասամբ հայտնվել է ճանապարհ երթևեկելի գոտում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը:
%post_link%