Աբովյան քաղաքում «Mercedes»-ը հետիոտնի համար չնախատեսված վայրում վրաերթի է ենթարկել քաղաքացուն

7 Հոկտեմբերի, 2025

0892cdf64fd89d7fd56f16d5050facfe_1759853122.webp

Հոկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոց 4/1 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Գյուլնարա Օ.-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկները օգնել են վիրավորին և տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի մարզի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետիոտնը անցել է փողոցը հետիոտնի համար չնախատեսված վայրով, երբ մոտ 40 մետր այն կողմ առկա է եղել հետիոտնային անցում։

%post_link%