Այրվել է մոտ 900 հակ անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ

7 Հոկտեմբերի, 2025

%D5%80%D6%80%D5%A4%D5%A5%D5%B0-600x400-1.jpeg

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։03-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15։42-ին։ Այրվել է մոտ 900 հակ անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։

%post_link%