Եղեգնավան-Այգավան գյուղամիջյան ճանապարհին «Volkswagen»-ը գլխիվայր հայտնվել է ջրատարի մոտ. կա 5 տուժած

7 Հոկտեմբերի, 2025

a07db7d78776e798382c534c63eb74f2_1759836827-e1759838639810.webp

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաներում Եղեգնավան-Այգավան գյուղամիջյան ճանապարհին «Volskwagen» մակնիշի ավտոմեքենան կամրջի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել ջրատարի մոտ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և տուժածների ինքնությունը:

%post_link%