Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱԺ-ում մեկնարկել են 2024 թվականի բյուջեի կատարման քննարկումները՝ վարչապետի մասնակցությամբ, լրագրողները կրկին չթույլատրվեցին դահլիճ

4 Հունիսի, 2025

Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր՝ հունիսի 4-ին, մեկնարկել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների գործընթացը։

Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս լրագրողներին արգելվել է ներկա գտնվել վարչապետի զեկույցին, ինչը արդեն դարձել է մշտական գործելակերպ։

Քննարկումներին մասնակցում են պատգամավորներ, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև կառավարության անդամներ։

ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալներով՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը կազմել է 95.8%՝ եկամուտների, և 93.9%՝ ծախսերի գծով։ Ճշգրտված բյուջեի ցուցանիշներով նախատեսված էր շուրջ 2.72 տրիլիոն դրամի (մոտ 6.9 մլրդ դոլար) եկամուտ և 3.18 տրիլիոն դրամի ծախս։

Պետական պարտքը 2024 թվականի վերջին կազմել է մոտ 5.093 տրիլիոն դրամ (մոտ 12.8 միլիարդ դոլար), ինչը ՀՆԱ-ի 48.3% է։