Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի արտաքին գործերի նախարարը հույս ունի երկուշաբթի օրը Պուտինի հետ հանդիպելու

22 Հունիսի, 2025

2024622166.jpg?19763468151750586987

ՍՏԱՄԲՈՒԼ, հունիսի 22. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ հունիսի 23-ին նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Վաղը մեկնում եմ Ռուսաստան, որտեղ հանդիպելու եմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ։ Մեր երկրների միջև կա ռազմավարական գործընկերություն, մենք համակարգում ենք մեր գործողությունները։ Նրանք (ռուսական կողմը) միշտ եղել են միջուկային բանակցությունների մաս։ Վերջին ամիսներին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելիս մենք կանոնավոր կերպով տեղեկացնում էինք մեր ռուս ընկերներին բանակցությունների ընթացքի մասին։ Վաղը կունենանք լուրջ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,– հայտարարել է Արաքչին Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ-ն կիրակի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նատանզում, Ֆորդոյում և Իսֆահանում։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով, հարվածների նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն էր։ Նա նշել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», հակառակ դեպքում Իրանին ավելի լուրջ հետևանքներ են սպասվում։

Թեհրանը պահանջել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) և Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։ Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ Թեհրանը ակնկալում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակում, ուստի իրականացրել է տարհանում, և օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել։

Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունը ընդգծել է, որ Թեհրանը չի պատրաստվում դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո։ Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը հայտնել է, որ ԱՄՆ-ի հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի գրանցվել։

ՄԱԳԱՏԵ-ն իր հերթին նշել է, որ առայժմ չի գրանցել ռադիոակտիվության մակարդակի բարձրացում այդ միջուկային օբյեկտներից դուրս, սակայն չի բացառել դրանց ներսում ռադիոակտիվ և քիմիական աղտոտումը։

Այս հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել և՛ միջազգային ասպարեզում, և՛ հենց ԱՄՆ-ում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

Ռեպուբլիկյան կոնգրեսմեն Թոմաս Մասին Իրանի վրա հարվածները համարել է ԱՄՆ սահմանադրությանը հակասող, իսկ դեմոկրատ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը հայտարարել է, որ տեղի ունեցածը կարող է դառնալ իմպիչմենտի հիմք։