Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**”Իրանը առաջին անգամ 2000 կմ հեռավորությունից հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ”**

22 Հունիսի, 2025

c77c3c4aa152288114015eeb9c20982d_1750581731.jpg

Իրանն առաջին անգամ արձակել է 2 հազար կիլոմետր հեռահարությամբ Հայբեր հրթիռ՝ Իսրայելի վրա հարձակման ժամանակ։ Ըստ Mehr լրատվական գործակալության՝ հրթիռակոծության թիրախներն են եղել Բեն-Գուրիոն օդանավակայանը և հրամանատարական կենտրոնները։

Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ հարձակման ժամանակ արձակվել է մոտ 30 հրթիռ։ Հիմնական թիրախներն են եղել Հայֆա և Թել Ավիվ քաղաքները։

Իսրայելի առողջապահության նախարարությունը հաղորդել է առնվազն 15 տուժածի մասին, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է որպես ծանր։

Ըստ Իրանի հատուկ նշանակված պետական կառույցների՝ հարձակման թիրախներն են եղել Բեն Գուրիոն օդանավակայանը, Կենսաբանական հետազոտությունների կենտրոնը, աջակցության բազաները և որոշումների կայացման կենտրոնները։