Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի՝ Աշտարակից դեպի Գյումրի տանող հատվածում կառուցված 8 կմ երկարությամբ նոր ճանապարհը, որը շրջանցում է Ագարակի հնագիտական վայրը, այսօր պաշտոնապես հանձնվել է շահագործման։ Տեղեկությունը հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը իր ֆեյսբուքյան էջում:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ այս ճանապարհահատվածն արդեն բաց է երթևեկության համար՝ լրիվ կահավորված և գծանշված: Շուտով նաև կսկսի գործել լուսավորության համակարգը»,- տեղեկացրել է Խուդաթյանը: