Հնագիտական պեղումները սկսվել են Իշխանաց բերդում

3 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Այսօրվանից Բերդկունք կամ Իշխանաց բերդի ամրոցում սկսվել են հնագիտական պեղումների երկրորդ փուլը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ նպատակն է բացահայտել արևելյան պարսպագծի հյուսիսային հատվածը ներսից՝ հասկանալու համար արևելյան և արևմտյան պարսպագծերի միջև նկատվող պարսպագծի մանրամասները։ Այս հատվածը, ըստ ենթադրությունների, հյուսիսում փակել է ամրոցը՝ այն դարձնելով առանձին պաշտպանական կառույց՝ դղյակ։

Պեղումները թույլ կտան բացահայտել մանրամասներ ամրոցի գործառույթի վերաբերյալ, ինչպես նաև ինչպես է կազմակերպվել կյանքն այս ամրոցում։ Ներկայումս իրականացվում են տարածքի մաքրման և այլ նախապատրաստական աշխատանքներ։

Պեղումները պլանավորված են շարունակել 20 օր, և դրանք իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը (ղեկավարներ՝ Լ․ Ալեքսանյան և Լ․ Մկրտչյան)։

Երբ պեղումները հաջողությամբ ավարտվեն, նախատեսվում է Բերդկունք ամրոցի և նրա կից կառույցների ամրակայում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում։ Նախագիծը մշակվում է ճարտարապետ Լ․ Վասիլյանի ղեկավարությամբ։

ՊՈԱԿ-ը հիշեցնում է, որ առաջին փուլի պեղումներն անցկացվել են 2024թ․ ապրիլից հունիս ամիսներին։ Այդ ընթացքում բացահայտվեցին ամրոցի հետ կապված ճարտարապետական նշանակությամբ մանրամասներ, և հայտնաբերվեցին նյութական ժառանգության արտեֆակտներ, ինչպիսիք են ապակուց ապարանջանի բեկորները, միջնադարյան 12-14-րդ դարերին թվագրվող ջնարակապատ և հասարակ խեցեղեն, վանակատե ցլեպներ և մեծաքանակ կենդանական մնացորդներ։