Դադարեցվել է «Բևեռային ոճ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

3 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ստուգումներ են իրականացրել «Բևեռային ոճ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տերյան) և հայտնաբերել մի շարք սանիտարահիգիենիկ խախտումներ, որոնք չեն համապատասխանում սննդամթերքի արտադրության չափանիշներին:

Հատուկ ուշադրություն է դարձվել հետևյալ դրույթներին՝

  • ոչ ջրակայուն, ներսից լվասող և ախտահանվող նյութերից չեն եղել պատերի մակերևույթները,
  • առաստաղները և վերին ամրությունները չեն կանխարգելել կեղտի կուտակումները, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը:

Նշված խախտումներով պայմանավորված՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է, տրվել են սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանեցման հանձնարարականներ, և սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: