ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ, 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել Կապանը

3 Հոկտեմբերի, 2025

default.jpg

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ներառվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքների շարքում՝ ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից:

«ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախաձեռնության շրջանակներում 2026 թվականին Կապանում նախատեսվում է իրականացնել բազմաբնույթ միջոցառումներ: Հատուկ ուշադրություն կդարձվի հետևյալ ծրագրերին՝

«ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությունը,

ԱՊՀ-ի երիտասարդական ֆորում,

ԱՊՀ երիտասարդական ճամբարներ, դասընթացներ և կլոր սեղաններ,

Կապան քաղաքի երիտասարդական հնարավորությունների ցուցադրում,

ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստ,

Երիտասարդական մայրաքաղաք ծրագրի փակման արարողություն:

Նախարարությունը որոշել է համատեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ու 2026 թ-ի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք նախագծերի ֆինանսական և մարդկային ռեսուրսները: Դա կխթանի Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի ճանաչումը և նպաստ կունենա երիտասարդական նախաձեռնությունների հետագա զարգացմանը՝ տեղական և տարածաշրջանային մակարդակներով: