Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**«Իսրայելի հարձակումը Իրանի վրա՝ որպես քաղաքակրթության հարված»**

22 Հունիսի, 2025

5ae720d6e17a7dfe9522ad28c6c86c45_1750572513.png

Իրանագետ Վարդան Ոսկանյան․ Իրանը քաղաքակրթական նշանակություն ունեցող երկիր է

Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված հարձակումը շատերը դիտարկում են որպես հարձակում հենց քաղաքակրթության վրա։ Պատճառն այն է, որ Իրանն աշխարհի պատմության հնագույն քաղաքակրթություններից մեկն է։

Այսպիսի մոտեցումն արտահայտվել է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արղչիի ելույթում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Նա ներկայացել է որպես խաղաղասեր ազգի ներկայացուցիչ, որը պահպանել է իր կապն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի հետ։

«Ես Սեյյեդ Աբբաս Արղչին եմ, Իրանի արտաքին գործերի նախարարը՝ խաղաղասեր մի ազգի, որն իր նշանակալի ներդրումն է ունեցել համամարդկային մշակույթի, քաղաքակրթության և բարոյականության զարգացման գործում», ասել է նա իր ելույթում։