Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ պաշտոնանկություններ և վերանշանակումներ

25 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ստորագրել է մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար կազմի փոփոխություններին։

Տաթևիկ Ստեփանյանը, Աննա Ժամակոչյանը և Դավիթ Խաչատրյանը շարունակելու են իրենց գործը՝ վերանշանակվելով նախարարի տեղակալների պաշտոններում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը ազատվել է իր զբաղեցրած դիրքից: