ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Նյու Յորքում և ևս մեկ անգամ հանդես եկել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու կոչով, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Պետքարտուղարը կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը և ընդգծել, որ Մոսկվան պետք է քայլեր ձեռնարկի՝ Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության հասնելու ուղով առաջնորդելու համար», — նշված է նախարարության հայտարարության մեջ։
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում։
Սերգեյ Լավրովը Նյու Յորք է ժամանել սեպտեմբերի 24-ին՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին։ Նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 27-ին։ Այնուհետև, ռուս նախարարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների ներկայացուցիչների հետ։