«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ը, ժամը 21։00-ն, Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում՝ Գորիս քաղաք, Քարահունջ, Վերիշեն, Ակներ, Խոտ, Շինուհայր, կդադարեցվի գազամատակարարումը: Սա պայմանավորված է Գորիսի ԳԲԿ-ի կապիտալ վերանորոգման աշխատանքներով։ Գազամատակարարումը կդադարեցվի նաև «Զաքի» ՍՊԸ-ի և «ՍԱԼ ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի վառելիքային լցակայաններում, ինչպես նաև մի շարք այլ ընկերություններում, ինչպես օրինակ՝ «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ի ասֆալտի գործարանը, «Էլոլա» ՓԲԸ-ի կաթնամթերքի արտադրությունը և «ՄԱՏ» ՍՊԸ-ի հացամթերքի արտադրությունը, բայց ոչ միայն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և հորդորում է հետևել անվտանգության բոլոր պահանջներին: