«Աէրոֆլոտ» ընկերությունը ստիպված է եղել վերանայել իր թռիչքների ժամանակացույցը Գելենջիկ, Սոչի և Կրասնոդար օդանավակայաններում՝ բեռնվածության սահմանափակումների պատճառով։
Ըստ «ՌԻԱ Նովոստիի», ընկերության ներկայացուցիչը նշել է, որ Սոչիում և Գելենջիկում թռիչքների և վայրէջքների ժամանակավոր սահմանափակումների և Կրասնոդարի երկրամասի օդային տարածքի օգտագորման ավելացումներով պայմանավորված որոշ չվերթներ վերադարձվել են մեկնման օդանավակայաններ, իսկ մյուսները չեղարկվել կամ հետաձգվել են:
«Աէրոֆլոտը» ուղևորներին հորդորում է պարբերաբար ստուգել առցանց ժամանակացույցը, այցելել ընկերության կայքի «Կառավարել ամրագրումը» բաժինը, դիմել օդանավակայանների ժամանակացուցակներին և հետևել հանրային հայտարարություններին։
Չեղարկված չվերթների ուղևորները իրավունք ունեն վերադարձնել իրենց տոմսերի արժեքը կամ վերամրագրել իրենց տեղերը 10 օրվա ընթացքում՝ նույն երթուղով և նույն ծառայության դասով՝ առանց լրացուցիչ վճարներ վճարելու, ինչը ներառում է SU կոդով այլ չվերթների համապատասխան ճշգրտումները։