Մերձավանում կրակոցների հետևանքով վիրավորված Արծրուն Գալստյանի վիճակն արտակարգ ծանր է

24 Սեպտեմբերի, 2025

default.jpg

NEWS.am-ի տեղեկացմամբ, Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված Արծրուն Գալստյանի վիճակը չափազանց ծանր է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան համայնքի Երևանյան խճուղում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կա երկու զոհ և մեկ վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված մյուս անձը ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանն է, ով դեպքի պահին ծառայության մեջ չի գտնվել։ Նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն էր։

Միջադեպը տեղի է ունեցել Գրիգորյանի տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնությունը դեռևս հայտնի չէ։

Դեպքի վայրում տեղադրված տեսախցիկները առգրավվել են։