Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան պանելային քննարկում կանցկացնի Մատենադարանում

24 Սեպտեմբերի, 2025

Այս տարվա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19։30-ին, «Մատենադարան» Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական շենքի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում կանցկացվի պանելային քննարկում՝՝ ի պատիվ Թարգմանիչների միջազգային օրվա, քննարկման խորագիրը կլինի՝ «Թարգմանիչներ՝ վստահելի ձայներ հարափոփոխ աշխարհում»։

Քննարկմանը կմասնակցեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը և Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի անդամ թարգմանիչներ՝ Արտաշես Էմինն ու Լիլիթ Սիմոնյանը։ 

Այս պանելային քննարկումը կմոդերացնի սոցիալական ազդեցության փորձագետ և գրական թարգմանիչ Նազարեթ Սեֆերյանը։

Հյուրերի շարքում կլինեն տեղական և միջազգային հաստատությունների ներկայացուցիչներն ու դիվանագիտական կորպուսի անդամները։

Նախորդ տարի, սեպտեմբերի 30-ին, ՀԹՀԱ-ն անցկացրեց Թարգմանության միջազգային օրվա միջոցառումը Երևանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Այդ միջոցառումը-որ կրում էր վերնագիրը «Թարգմանության բազմաձայնությունը․ ուսումնասիրելով թարգմանչի դերը», մեկտեղել է ՀԹՀԱ անդամ համընթաց թարգմանիչներ՝ Խաչատուր Ադումյանին, Քրիստինե Սողիկյանին, Վլադիմիր Տեր-Ղազարյանին և Ֆենյա Եփրեմյանին:

Միջոցառման լուսաբանման համար խնդրում ենք նախապես հավատարմագրվել՝ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 77731362 պատասխանում հեռախոսահամարին։

3-1.jpg