Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ՊԵԿ-ը հայտարարել է ՀԷՑ-ի 60 պահեստներում գույքագրման աշխատանքների մեկնարկի մասին»

11 Սեպտեմբերի, 2025

ac3b20cf9c9c48e3f6384ae00222dd38_1757602635.jpg

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում մեկնարկած հարկային ստուգումների շրջանակներում սեպտեմբերի 15-ից ընկերության 61 պահեստներում կիրականացվի ամբողջական գույքագիր։

Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ստեղծվել են հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն ապրանքանյութական արժեքների հաշվառմամբ։

Ստուգումների ընթացքում կվերահսկվեն հիմնական միջոցները, տեղակայման ենթակա սարքավորումներն ու պաշարները, ինչպես նաև կուսումնասիրվի դրանց փաստացի առկայությունը։

Աշխատանքներն ընդգրկելու են.

  • ապրանքների մնացորդների հաշվառման ճշգրտության ստուգում,
  • գնման ակտերի վերլուծություն,
  • չփաստաթղթավորված պաշարների քանակի և տեսականու հաստատում,
  • կորուստների փաստաթղթերի ստուգում,
  • պաշարների մուտք-ելքերի փաստաթղթերի վերահսկողություն։

Գույքագիրն օգնելու է.

  • ստանալ պահեստներում առկա ապրանքանյութական արժեքների ճշգրիտ տվյալներ,
  • բացահայտել ոչ պիտանի ապրանքները,
  • կանխել կրկնակի գնումները՝ ճիշտ պլանավորելով հետագա գործառնությունները։