Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից

11 Սեպտեմբերի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից, եւ ոմանք քննարկում են Գալյանի ազատման հարցը։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված դժգոհությունը, չեն ասում։

Նշում են, որ բարդ եւ առանցքային ոլորտ է, որտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել։ Գալյանը նախարար է նշանակվել անցած նոյեմբերին, մինչ այդ գլխավոր դատախազի տեղակալն էր՝ համակարգում էր ապօրինի գույքի բռնագանձման գործերը, սակայն այստեղ էլ մեծ միջոցներ են ծախսվել, բայց իրական արդյունք չկա։

Նա պարբերաբար լեզվակռվի մեջ է ընկնում լրագրողների հետ, անհավասարակշիռ է։ Ինչպես նաեւ՝ նրա անձնական կյանքն է քննարկման առարկա դարձել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում