Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԵՄ-ն, ըստ ամենայնի, ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը կկասեցնի պարտավորությունների չկատարման դեպքում

10 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Եվրոպական Միությունը, հնարավոր է, դադարեցնի առևտրային համաձայնագիրը ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չհարգի իր պարտավորությունները: Տնտեսական հարցերով ԵՄ հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է այս մասին:

Շեֆչովիչն ասել է, որ իրենց օրինագիծն ապահովում է, որ ԵՄ-ն կարող է դադարեցնել սակագնների ազատականացումը՝ մասամբ կամ ամբողջությամբ, եթե ԱՄՆ-ը չհարգի համաձայնագրի պայմանները:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին եկել են համաձայնության, ըստ որի: ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքներն այժմ կենթարկվեն 15% սակագնների: Նաև Եվրամիությունը պարտավորվել է ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազ, միջուկային վառելիք և զենք գնել: Համաձայնագիրը չի ներառում պողպատի և ալյումինի նկատմամբ ԱՄՆ-ի 50% սակագների վերացումը, բայց հետագա բանակցություններով դրանք կարող են նվազել: ԵՄ-ն պարտավորվել է Վաշինգտոնից գնել 750 միլիարդ դոլարի էներգակիրներ՝ մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը, ներառյալ տարեկան 250 միլիարդ դոլարի գնումներ և 600 միլիարդ դոլարի ներդրումներ Ամերիկայում: