Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Honda»-ն, «Toyota»-ն և մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

8 Սեպտեմբերի, 2025

7b7c88adf7e04164305f7d7e33e2aea9_1757346206.webp

Սեպտեմբերի 8-ին, մոտոցիկլի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են 36-ամյա Րաֆֆի Գ․-ի վարած մոտոցիկլը, 34-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Honda» մակնիշի և 41-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

%post_link%