Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սամվել Կարապետյանը զրպարտության հերքման հայց է ներկայացրել

7 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ հայց ներկայացնելով Դավիթ Քալաշյանի դեմ: Նա պահանջում է հերքել Դավիթ Քալաշյանի կողմից տարածվող զրպարտչական տվյալները և պահանջում է փոխհատուցում՝ 6 միլիոն դրամի չափով։ Այս մասին հայտնում է Datalex տեղեկատվական հարթակը։

Կարապետյանի հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 5-ին, սակայն այն դեռևս չի մակագրվել։

«Դատարանին խնդրում եմ՝ 5.1. Ի զրպարտության մասով, պարտավորեցնել Դավիթ Մամիկոնի Քալաշյանին հրապարակայնորեն հերքել Դավիթ Քալաշյանին պատկանող «facebook.com» սոցիալական կայքի էջում արտահայտված և զրպարտություն համարվող տվյալները: Պարտավորեցնել պատասխանող Դավիթ Մամիկոնի Քալաշյանին, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակել “Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին զրպարտություն հանդիսացող տեղեկությունները” վերնագրով տեսաուղերձ, որը պետք է պահպանվի առնվազն մեկ ամիս։ Տեսաուղերձում նշել՝ «Ես՝ Դավիթ Քալաշյանս, 13.08.2025 թվականից մինչև 04.09.2025 թվականն ընկած ժամանակահատվածում «facebook.com» սոցիալական կայքի էջումս տեղադրել եմ մի շարք տեսանյութեր և հրապարակումներ՝ հրապարակային տեղեկություններ ներկայացնելով գործարար Սամվել Կարապետյանի գործունեության վերաբերյալ, որտեղ առկա էին սուտ տեղեկություններ, որոնք վերաբերում էին Սամվել Կարապետյանի ֆինանսական պարտավորությունների չկատարմանն ու այլ հանգամանքներին։ Ես ընդունում եմ, որ դրանք անհիմն էին և չեմ կրկնի նախկինում կատարածս այդ արտահայտությունները։ Ներողություն եմ խնդրում այս սխալ տեղեկատվության համար»:

5.2. Եթե տեսաուղերձով հերքումը հնարավոր չէ կատարել «facebook.com»-ում, ապա պարտավորեցնել Դավիթ Մամիկոնի Քալաշյանին նույն բովանդակությամբ հերքում անել առնվազն 1000 (հազար) տպաքանակով և Հայաստանում ողջ տարածքում մատչելի որևէ թերթում։

5.3. Դավիթ Մամիկոնի Քալաշյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի պահանջում եմ բռնագանձել 6 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

5.4. Դավիթ Մամիկոնի Քալաշյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի պահանջում եմ բռնագանձել նաև դատական ծախսերի գումարը, որը ներառում է պետական տուրքն ու փաստաբանի վարձատրությունը», — նշում է Սամվել Կարապետյանը։