Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ապարանում բախվել են «Mercedes G»-ն և 2 «Opel Astra»-ները․ կան տուժածներ

5 Սեպտեմբերի, 2025

021562d3fbfe18da13a3935b6170b41e_1757083788-e1757085561110.webp

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ Ապարան քաղաքում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes G»  մակնիշի, Լոռու մարզի բնակիչներ 51-ամյա Գագիկ Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 29-ամյա Էդվարդ Կ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը:

%post_link%