Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

3 Սեպտեմբերի, 2025

519666075_766946536301451_6517170394526096034_n.jpg

Սեպտեմբերի 3-ին, ժամը 08։30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություններին հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

%post_link%