Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

3 Սեպտեմբերի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի միջեւ, ընդ որում՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Խոսակցություն է գնացել Բաքվում գտնվող հայ գերիների մասին։

Ըստ ամենայնի, հեռախոսազանգի պատճառը եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում արտաբերած մեկ արտահայտությունը, երբ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Ասում եք, որ 23 քրիստոնյա հայե՞ր կան, ես պատրաստվում եմ խնդրել, որ դա անեն (ազատ արձակեն), կարծում եմ՝ հանուն ինձ կանեն դա»։ Հավանաբար, այդ խնդրանքը հնչել է, եւ Հաջիեւը զանգահարել է ՀՀ պաշտոնյային, որ ոչ թե Թրամփին մերժեն, այլ՝ «անողնաշար հայերին»։

Մեր տեղեկություններով, նա ուղիղ տեքստով ասել է, որ Ադրբեջանը չի կարողանա կատարել Թրամփի պահանջը եւ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին եւ ռազմագերիներին։ Նա նաեւ դժգոհություն է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչը Վաշինգտոնում օգտագործել է «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությունը։ Հայտարարել է, որ «դա վնասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»։

Պարզ է, որ առանց այն էլ վախեցած ու Ադրբեջանին ամեն ինչում զիջող ՀՀ կառավարության ներկայացուցիչն անհանգստացել է այս հեռախոսազանգից եւ հանգստացրել զրուցակցին։

Մեզ ասացին, որ ՀՀ կառավարությունը հիմա առավել եւս մտադիր չէ պայքարել Բաքվում գտնվող բանտարկյալների համար։ Բայց Փաշինյանը հույս ունի, որ մինչեւ ընտրությունները կհաջողվի գոնե ինչ-որ մեկին վերադարձնել, որպեսզի հանրությանը դա ներկայացնի որպես քաղաքական հաղթանակ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու ապացույց։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում