Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը․ կա 5 վիրավոր

1 Սեպտեմբերի, 2025

c77345eb0d905d12332c172c918148ee_1756740715.webp

Օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները և 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel»-ի գազի բալոնի փականը և փրկարարական մեքենայով «Toyota»-ի ուղևորին տեղափոխել բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

%post_link%